AM
28 August 2009 - 15:10 AMT

Հայաստանի արտաքին պարտքը գտնվում է թույլատրելի սահմաններում

Հայաստանի արտաքին պարտքը կարգավորելի է եւ գտնվում է թույլատրելի սահմաններում, հայտնել է Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:«Չնայած այն բանին, որ որոշ մտավախություններ կային, այնուամենայնիվ, պետական պարտքը հստակ կառավարվում եւ հաշվարկվում է, մենք գտնվում ենք թույլատրված սահմաններում»,- ասել է նա: Նախարարը պարզաբանել է, որ համաձայն «Պետական պարտքի» օրենքի, թույլատրելի է ունենալ ՆՀԱ -ի 60% -ին համարժեք պարտք , սակայն 50% աճի դեպքում հաստատվում են մի շարք սահմանափակումներ, մասնավորապես, նախատեսվում է, որ բյուջեի պակասորդը չպետք է գերազանցի 3%-ը: «Այս մակարդակը մենք չենք գերազանցել եւ չենք պատրաստվում գերազանցել»,- նշել է Դավթյանը: Բացի այդ, նախարարի խոսքերով, նույնիսկ 2009 թ. ներգրավված հավելյալ միջոցները գտնվում են թույլատրելի սահմաններում:

Դավթյանն ավելացրել է, որ Հայաստանի կառավարությունը միջազգային կառույցների հետ համատեղ ունի մշակված մինչեւ 2025 թ. պետական պարտքի սպասարկման ծրագիր: «Ճգնաժամի պայմաններում մենք ջանում ենք պահպանել մակրոտնտեսական կայունությունը եւ կանխատեսելիությունը, ինչը տնտեսական զարգացման եւ տնտեսական սուբյեկտների գործունեության գրավականն է», ասել է նա:

Այս ենթատեքստում, նախարարը նշել է, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչ հանրապետությունը վերջնականապես դուրս գա ճգնաժամից: