Սինոփսիս ընկերությունը՝ կիսահաղորդիչների նախագծման, ստուգման եւ արտադրության համար ծրագրային միջոցների եւ մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատարն, այսօր հայտնել է 2009թ. հուլիսի 31-ին ավարտված երրորդ քառորդի տվյալները: 2009 ֆինանսական տարվա երրորդ քառորդի համար Սինոփսիսը հայտնել է 345.2 մլն ԱՄՆ դոլար եկամտի մասին, 2008 ֆինանսական տարվա երրորդ քառորդի 344.1 մլն ԱՄՆ դոլարի համեմատ, այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Սինոփսիս ընկերության լրատվական ծառայությունից:
Հաշվապահական հաշվառման ընդունված սկզբունքների վրա հիմնված տվյալներով,(General Accepted Accounting Principles – GAAP), 2009 ֆինանսական տարվա երրորդ քառորդում ընկերության զուտ եկամուտները կազմել են 47,4 մլն դոլար- 0,32 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց, 2008 թվականի նույն ժամանակահատվածում 57,7 մլն դոլար- մեկ բանետոմսի համար 0,39 դոլարի դիմաց:
GAAP-ի սկզբունքների վրա չհիմնված տվյալներով, 2009 ֆինանսական տարվա երրորդ քառորդում ընկերության զուտ եկամուտները կազմել են 68,3 մլն դոլար կամ 0,47 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց, 64,5 մլն դոլար կամ մեկ բանետոմսի համար 0,44 դոլարի դիմաց: