AM
1 September 2009 - 10:10 AMT

«ՀայՌուսգազարդում»-ում քննարկել են հակաճգնաժամային ու ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն այսօր տեղի ունեցած կարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկեց ընկերության գործունեության հետ կապված հակաճգնաժամային միջոցառումների ընթացքը, ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր եւ ֆինանսատնտեսական մի շարք խնդիրներ, ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի կողմից հանձնարարականներ տրվեցին 2009թ. իրականացվող ծրագրերի մոնիտորինգ անցկացնելու, ինչպես նաեւ անցած եռամսյակներում ընկերության դուստր ձեռնարկությունների եւ գազամատակարարման ու գազաֆիկացման մասնաճյուղերի կողմից իրականացված գործունեության ամփոփ հաշվետվություններ պատրաստելու վերաբերյալ:

Հատուկ ուշադրություն հրավիրվեց Ձմեռ 2009-2010թթ. ծրագրին, 1-04 վթարավերականգնողական ծառայությունների տեխնիկական հագեցվածության, բազմաբնակարան շենքերում ազդանշանային սարքավորումների տեղադրման գործընթացին: