Սեպտեմբերի 5-ից մեկնարկում է ARARAT TRANSFER ծրագիրը, հաղորդում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի լրատվական ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, տվյալ ծրագիրը հնարավորություն կընձեռի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ից օգտվող բոլոր հաճախորդներին միջազգային դրամական փոխանցումների համակարգերից օգտվելիս կուտակել նաեւ բոնուսային միավորներ եւ դրա շնորհիվ օգտվել ինչպես բազմաթիվ արտոնություններից, այնպես էլ մասնակցել խաղարկությունների եւ շահել արժեքավոր նվերներ:
Մեկ ամսվաընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻկենտրոնականգրասենյակից կամցանկացած մասնաճյուղից ուղարկելով կամ ստանալով 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ գործող միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, հաճախորդը կստանա ARARAT TRANSFER քարտ` իր անունով: Այդ օրվանիցմինչեւ առաջիկախաղարկությունը` միջազգային դրամական փոխանցումների ցանկացած համակարգով դրամական փոխանցում կատարելիս փոխանցված գումարի չափով հաճախորդի քարտի վրա կկուտակվեն բոնուսային միավորներ:
Կուտակայինմիավորները հաշվարկվումեն 1 ԱՄՆդոլարը 1 միավոր սկզբունքով: Խաղարկությունները կայանում են մեկ տարվա մեջ 4 անգամ, կամ 3 ամիսը մեկ կտրվածքով: Խաղարկությանը մասնակցում են առաջին 5 առավելագույն միավոր հավաքած քարտատերերըեւ եւս 5 քարտատեր բոլոր քարտատերերիմիջիցպատահական ընտրությամբ:
Խաղարկությունից հետո խաղարկությանըմասնակցած բոլոր քարտերի վրա եղած կուտակային միավորները զրոյացվում են եւ սկսվում է նոր հաշվարկ: