AM
1 September 2009 - 14:10 AMT

Օգոստոսին Հայաստանի սպառողական շուկայում գները նվազել են 0.4%-ով

2009թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0.4% գնանկում: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն, գնանկումը պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխությունների արդյունք է:

Ընդ որում, պարենային ապրանքների, այդ թվում` ոգելից խմիչքի եւ ծխախոտի գները 2009թ. օգոստոսին հուլիսի համեմատ նվազել են 1.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 0.3% – 0.8-ով: