Հայ-շվեդական համագործակցությունը անցման շրջանում դրական ազդեցություն ունեցավ Հայաստանի աշխատանքային շուկայի ձեւավորման վրա, կարծում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը: Նրա խոսքերով, համագործակցության արդյունքները բազմաքանակ են, քանի որ այն ընթանում էր շատ արդյունավետ, մասնավորապես աշխատանքի շուկայի զարգացման ճիշտ ռազմավարության մշակման եւ զբաղվածության խնդրի լուծման վերաբերյալ: «Մենք ողջունում ենք նմանատիպ համագործակցությունը, քանի որ դա շատ օգտակար է Հայաստանի համար, մասնավորապես անցման շրջանում»,- ասաց նա:
Ինչպես հայտնեց Պետրոսյանը, գործազրկությունը Հայաստանում կազմում է շուրջ 6.8%, քանի որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարությունը հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում հատկացրել է հավելյալ միջոցներ, ինչը թույլ տվեց չկրճատել աշխատանքային տեղերը եւ չբերեց զանգվածային կրճատումների: «Ճգնաժամի պայմաններում կառավարությունը ի զեն վերցրեց ծախսերի չկրճատման քաղաքականությունը սոցիալական ոլորտում, հակառակ դեպքում այդ ոլորտի ցնցումները կբերեին ավելի ծանր հետեւանքների», – ավելացրեց Պետրոսյանը:
Հայաստանի աշխատանքի շուկայում չկա պակասություն այս կամ այն մասնագիտության մեջ, սակայն կա այն խնդիրը, որ շատ մասնագետներ թափուր տեղերի պակասության պատճառով մնացին աշխատանքային շուկայից դուրս: «Միեւնույն ժամանակ կառավարությունը հետեւողական է այն քաղաքականության մեջ, որ ամեն որակյալ մասնագետ պետք է ունենա համապատասխան աշխատանք: Այսօրվա դրությամբ կառավարությունը նշան է բռնել ճիշտ իրագործել զբաղվածության քաղաքականությունը եւ պահել գործազրկության մակարդակը թույլատրելի սահմաններում»,- նշեց նա: Սակայն նախարարի խոսքերով, կան օբյեկտիվ փաստեր, որոնք կառավարության իրավասության մեջ չեն, քանի որ Հայաստանը նույնպես աշխարհի մաս է եւ չի կարող մնալ համաշխարհային զարգացման միտումներից դուրս:
«Հայաստանի իշխանություններին աշխատանքի շուկայի բարելավման քաղաքականության հարցերում ակտիվ աջակցում» ծրագրի շրջանակներում Երեւանում կայացավ հայ-շվեդական 10-ամյա (1999-2008թթ.) համագործակցության արդյունքների ամփոփման Համաժողով: Ինչպես նշեց Աշխատանքի նախարարը, ծրագրի իրականացման պայմանագիրը երկարացվել է 2005, 2007 եւ 2008 թ-ին, ինչը թույլ տվեց ավարտին հասցնել կարեւորագույն միջոցառումները. օրենսդրության ռեֆորմը, որը կարգավորում է այս ոլորտը, փոխ էր առնված միջազգային փորձից, որի արդյունքում ներկայումս ակտիվ ծրագրեր են օգտագործվում: