Հայաստանում բջջային կապի օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հաղորդունմ է, որ «SMS Փաթեթ» ծառայությունն արդեն հասանելի է նաեւ հետվճարային բաժանորդներին: Պարզապես հարկավոր է ընտրել առաջարկվող SMS փաթեթներից մեկն ու ուղարկել SMS հաղորդագրություններ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում զգալիորեն ցածր սակագնով: Եթե 50 SMS փաթեթի արժեքը (տրամադրվում է 50 SMS հաղորդագրություն) 500 դրամ է, 100 SMS փաթեթի արժեքը 800 դրամ է, 150 SMS փաթեթի արժեքը 1000 դրամ է, 300 SMS փաթեթի արժեքը 1,5 հազար դրամ է, 500 SMS փաթեթի արժեքը 2,5 հազար դրամ է, իսկ 1000 SMS փաթեթի արժեքը 5000 դրամ է: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Նախընտրած SMS փաթեթը ձեռք բերելու համար բաժանորդը պետք է հավաքի *767*փաթեթի չափը# եւ սեղմի զանգահարելու կոճակը: Իսկ ձեռք բերած SMS փաթեթի չօգտագործված SMS-ների քանակն ու վավերականության ժամկետը կարելի է ստուգել` հավաքելով *767#:
Բավական է ընդամենը մեկ անգամ ուղարկել որեւէ SMS փաթեթի ակտիվացման հրահանգ եւ տվյալ ամսվա համար կստանաք փաթեթի ձեռք բերման օրվանից մինչեւ ամսվա վերջն ընկած ժամանակահատվածին համապատասխան SMS-ներ, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում ընտրած փաթեթը կրկին կակտիվանա: Ակտիվացրած SMS փաթեթը կարելի է ապաակտիվացնել` հավաքելով *767*0# – սեղմելով զանգահարելու կոճակը: Հրահանգն անհրաժեշտ է ուղարկել ամսվա վերջին օրը, ասվում է ընկերության կայքէջում: