ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է նոր VISA Student քարտ, որը նախատեսված է բացառապես ուսանողների համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, քարտը հնարավորություն է տալիս օգտվել զեղչերից` քարտը ներկայացնելու կամ քարտով գործարքներ իրականացնելու դեպքում, ինչպես նաեւ օգտվել նաեւ բոնուսային ծառայություններից: Քարտը, հանդիսանալով VISA Classic տեսակի քարտ, հնարավորություն է տալիս գործարքներ կատարել նաեւ արտասահմանում, ինչպես նաեւ վճարումներ կատարել ինտերնետային կայքերում: