Այսօր կլրանար խորհրդային Հայաստանի նախկին առաջնորդ Կարեն Դեմիրճյանի 70 տարին: Նրա ծննդյան օրվա նախօրեին Դեմիրճյանի անունով է անվանակոչվել երեւանյան Նոր Նորք համայնքի դպրոցներից մեկը: 14 տարի Դեմիրճյանը գլխավորել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն, իսկ կյանքի վերջին ամիսներին անկախ Հայաստանի Ազգային ժողովի նախագահն էր: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին նա դարձավ ահաբեկչական գործողության զոհ , երբ հինգ ահաբեկիչներ խորհրդարանի նիստերի դահլիճում սպանեցին 8 պագամավորի եւ կառավարության անդամների:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: