AM
3 September 2009 - 15:47 AMT

iCON-ը վերսկսել է «խորհուրդ տուր ընկերոջդ» ակցիան

Հայաստանի տարածքում ինտերնետ-ծառայություններ ապահովող iCON ընկերությունը հայտարարում է այն մասին, որ սեպտեմբերի 1-30 կվերսկսվի «խորհուրդ տուր ընկերոջդ» ակցիան:

Ամեն անգամ, երբ բաժանորդը iCON ընկերության ծառայությունները խորհուրդ տա ընկերներին եւ նրանք դառնան iCON բաժանորդները, բաժանորդի հաշվին 2500 դրամի չափով բոնուս է ավելանալու: Իսկ նոր բաժանորդը բոնուս է ստանում 2500 դրամ զեղչի տեսքով` գրանցման պահին ծառայության ակտիվացման վճարի համար (այսինքն` նա 7500 դրամ է վճարում 10 000 դրամի փոխարեն), իսկ խորհուրդ տված բաժանորդի հաշվին վարկը հաշվառվում է հաջորդ ամսվա համար:

Ինչպես եւ նախորդ անգամ, բաժանորդը կարող է iCON ծառայությունները խորհուրդ տալ անսահմանափակ քանակով մարդկանց եւ 2500 դրամի վարկ ստանալ յուրաքանչյուր հրավիրված բաժանորդի համար, որը, հետեւելով նրա խորհրդին, կդառնա ընկերության հաճախորդը, հաղորդում է iCON Communications-ի կայքը: