AM
3 September 2009 - 17:25 AMT

Չինաստանը 20 մլն յուանի չափով դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին

ՀՀ կառավարությունըհամաձայնություն է տվել ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կնքելու առաջարկությանը: Փաստաթղթով ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրում է քսան միլիոն չինական յուան դրամաշնորհ, որով նախատեսվում է իրականացնել կողմերի միջեւ համաձայնեցված ծրագիր:

Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ծրագրով անհրաժեշտ է կատարել այդ միջոցների ճիշտ ու արդյունավետ ծախսում: