Հայաստանի ռազմական ուժերի ստորաբաժանումը կմասնակցի հայ-ռուսաստանյան զինվարժություններին: «Արմինֆո» գործակալության տվյալներով, այսօր հայ զինծառայողները մեկնել են Ռուսաստան: Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանի խոսքերով` զինվարժությունները կընթանան մոտ մեկ ամիս: Հայ զինծառայողները մեկնել են զինվարժությունների հրաձգային զենքով: Ծանր սպառազինումը նրանց կհատկացվի տեղում ռուսաստանյան կողմից: «Զինվարժությունների անցկացման նպատակը հայկական համակազմի նախապատրաստումն է հարձակման, պաշտպանողական եւ ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների լուժմանը»,- նշել է փոխնախարարը: Սա միակ զինվարժությունները չեն, որին կմասնակցեն հայ զինծառայողները ընթացիկ տարում: Մոտ ժամանակներս «Գործակցություն հանուն խաղաղության» ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում հայկական խաղաղարների գումարտակը առաջին անգամ կմասնակցի զինվարժություններին, որոնք կանցկացվեն Վրաստանում: Նշենք, որ 2003 թվականին ՆԱՏՕ-ի զինվարժությունները կանցկացվեն Հայաստանում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: