Հայաստանն ու Ճապոնիան դրամաշնորհային համաձայնագիր են ստորագրել 170 մլն յենի (1,5 մլն դոլար) գյուղտեխնիկայի գնման մասին, որը նախատեսված է անապահով հայ գյուղացիների համար, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, իսկ ճապոնական կողմից` ՀՀ-ում եւ ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Միսակի Իկեգաման:
Հատկացված միջոցներով, ըստ Ալավերդյանի, ձեռք կբերվի 5 կոմբայն ու 30 տրակտոր:
Իր կողմից Իկեգաման ասել է, որ Ճապոնիան պատրաստ է հետագայում եւս աջակցել Հայաստանին, իսկ վարկային միջոցները կօգնեն Հայաստանին ավելացնել սննդամթերքով ապահովվածության աստիճանը: