Հայաստանի կառավարության նիստում որոշվել է երկու տարով երկարացնել ներբնակարանային եւ կենցաղային համակարգերում հրկիզվող գազերի ազդանշանային համակարգերի եւ վթարային փականների տեղադրման ժամկետը հանրապետության ողջ տարածքում: Գործընթացն իրականացնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն:
Ըստ ընկերության մամլո ծառայության հաղորդագրության, գործընթացի ավարտի վերջին ժամկետը 2012 թվականի հունվարին 1-ն է: