AM
8 September 2009 - 11:36 AMT

Հայաստանի ներդրումային գրավչության մակարդակի փոփոխության մասին կարելի է դատել 2009-ի վերջին

Հայաստանի ներդրումային գրավչության մակարդակի փոփոխության մասին կարելի է դատել 2009-ի վերջին: Նման կարծիքով PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ կիսվել է «Տնտեսություն եւ արժեքներ» Հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, 2008-ին պարադոքսալ էր այն, որ ճգնաժամի պայմաններում Հայաստանն արտասահմանյան ներդրումների գրավման ծավալներով ամենաբարձր արդյունքներից մեկն է ցույց տվել: «Դա կապված էր, մասնավորապես, արտասահմանյան ներդրումները խոշոր ինֆրակառույցային նախագծերի շրջանակներում ներգրավելու հետ: Իսկ ինչ վերաբերում է 2009 թվականին, միայն տարվա վերջին արդյունքներից կարելի է դատել երկրի ներդրումային գրավչության մակարդակի մասին»,- նշել է նա:

Միեւնույն ժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ մտավախություն կա, որ Հայաստանի տնտեսության կառույցը չի փոփոխվի անգամ տնտեսական ճգնաժամը հաղթահարելուց հետո: Կառույցային փոփոխությունների թվում, փորձագետի կարծիքով, կարեւոր դեր է խաղում IT ոլորտը, որը շատ կարեւոր ինֆրակառույց է ամբողջ երկրում բիզնեսի զարգացման համար: «IT ոլորտը նպաստում է տնտեսական աճին, սակայն մտավախություն կա, որ տնտեսության կառույցն էապես չի փոփոխվի»,- ասել է նա: