AM
8 September 2009 - 11:54 AMT

Երեւանում կայացավ հայկական hsearch.am որոնողական համակարգի շնորհանդեսը

Այսօր Երեւանում կայացավ հայկական որոնողական համակարգի hsearch.am-ի շնորհանդեսը: Այս համակարգը մշակողների կողմից դիրքորոշվում է որպես միակ որոնողական համակարգ` ուղղված հայկական, հայալեզու եւ հայկական թեմատիկայով կայքերի որոնման եւ խմբավորման վրա:

Շնորհանդեսին ներկա էր Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը ողջունեց ռեսուրսի ստեղծումը, որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործիք, որը տեղեկատվություն տրամադրելուց բացի, նաեւ կօգնի միավորել հայկական Սփյուռքը ապահովվելով երկկողմանի կապ:

Նախարարը ցանկացավ hsearch.am նախագծին հետագա զարգացում, եւ հույս հայտնեց, որ hsearch.am-ը կդառնա «հայկական Google»: