AM
8 September 2009 - 14:38 AMT

Հայաստանի խորհրդարանի խոսնակն ու ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Սեպտեմբերի 8-ին Ազգայինժողովի նախագահՀովիկ Աբրահամյաննընդունեց Համաշխարհային բանկի(ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀԲ հետ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը եւ հայտնեց դրան նպաստելու Ազգային ժողովի պատրաստակամությունը: Այդ համատեքստում նա կարեւորեց ՀՀ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, մասնավորապես, Հայաստանին հատկացված դրամավարկային միջոցները երկրի տնտեսության համար լավագույնս օգտագործելու առումով:

Հանդիպման ընթացքումզրուցակիցներըքննարկեցին համաշխարհայինֆինանսատնտեսական ճգնաժամը եւդրաազդեցությունըՀայաստանի տնտեսությանվրա: Զրույցի ընթացքում նրանք նաեւ անդրադարձան ՀԲ օժանդակությամբ ՀՀ ԱԺ մասնագիտական եւ տեխնիկական կարողությունների զարգացման բնագավառում հնարավոր համագործակցության հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցեց նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը: