AM
9 September 2009 - 11:22 AMT

Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես կգա Վանաձորի Մխիթար Գոշի անվան համալսարանում

Վաղը ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Վանաձորի Մխիթար Գոշի անվան համալսարանում հանդես կգա «ՎիվաՍելլ-ՄՏՍ` բիզնես, որն առաքելություն ունի» թեմայով դասախոսությամբ:

Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունից: Մասնավորապես իր այցի շրջանակներում գլխավոր տնօրենը կհանդիպի ուսանողների եւ դասախոսների հետ, հավաքվածների հետ կկիսվի բիզնեսի կառավարման, ցանցի տեխնիկական զարգացման, ընկերության մարքեթինգային ռազմավարության գաղտնիքներով, ինչպես նաեւ կանդրադառնա ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի սոցիալական պատասխանատվությանը:

Թեմաներից մեկը կլինի նորամուծությունների դերը ընկերության աշխատանքի արդյունավետության ապահովման գործում, այդ թվում` ժամանակակից ցանցի ապահովումը եւ նոր ծառայությունների առաջարկները: