Հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստոմ հաստատվեց Հայաստան ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված ծախսերի չափը:
Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հայտարարության համաձայն, տվյալ անհրաժեշտությունը առաջացավ այն պատճառով, որ վերջին ժամանակի ընթացքում, վարչությունների կողմից տարբեր հայտեր են ներկայացվում պատվիրակությունների ընդունելության ծախսերի վերաբերյալ:
Դավթյանը նշեց, որ սահմանված ծախսերի չափը կապված հյուրերի ընդունելության հետ չի տարածվի այն պատվիրակությունների վրա, որոնք ժամանում են Հայաստան նախագահի, վարչապետի եւ ԱԳՆ նախարարի հրավերով: