AM
10 September 2009 - 14:13 AMT

Երեւանի կոնյակի գործարանի մաքուր շահույթը 2008-2009 ֆինանսական տարում կազմել է 17 մլրդ դրամ

Երեւանի կոնյակի գործարանի մաքուր շահույթը 2008-2009 ֆինանսական տարում կազմել է 17 մլրդ դրամ, լրագրողներին է ասել գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Ըստ նրա, ընդհանուր առմամբ արդյունքները, որ այս ընթացքում ցույց է տվել գործարանը, չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին, դրական են: «Մեզ հաջողվեց պահպանել արտադրության ցուցանիշներն անցյալ տարվա մակարդակի վրա` 4 մլն լիտր, բարձրացնել ընկերության շահույթը 14 տոկոսով, պահպանել արտահանման ծավալները եւ նույնիսկ մի փոքր աճ գրանցել»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ, ըստ Գրիգորյանի, չգնաժամը չրջանցեց նաեւ կոնյակի գործարանը: «Ընկերությանը չհաջողվեց հասնել 18 տոկոս աճի, որը նախատեսված էր բյուջեով: Բացի այդ, 2009-2010 ֆինանսական տարվա առաջին երկու ամիսներն, որը մեզ մոտ սկսվում է հուլիսի 1-ից, արդեն 50 տոկոս անկում է գրանցվել»,-ասել է նա: