AM
10 September 2009 - 15:09 AMT

Apple-ի մոդելային շարքի նորույթները 7-10 օրից մատչելի կդառնան Հայաստանում

ԱՄՆ-ում այսօր կայացած շնորհանդեսին Apple ընկերությունը ներկայացրեց iPod երաժշտական եւ մուլտիմեդիկ խաղարկիչների թարմացված շարքը: Ինչպես հաղորդվում է ընկերության կայքում, փոփոխություններին ենթարկվեց մասնավորապես այս տիպի արտադրանքի ողջ մոդելային շարքը:

Ընդհանուր պատկերից աչքի է ընկնում հինգերորդ սերնդի iPod նվագարկիչը, որը ստացավ դինամիկ, բարձրախոս, ներկցված տեսախցիկ, FM-թյուներ, «խելացի դադարի» հնարավորությամբ` խաղարկիչը սկսում է ձայնագրել եթերը, որը հետագայում կարելի է լսել ավտոնոմ ռեժիմում: Տեսախցիկը թույլ է տալիս ձայնագրել 640×480 տեսահոլովակներ, 30 կադր վայրկյան հաճախականությամբ, սակայն լուսանկարել դրանով հնարավոր չէ: Էկրանը ավելի մեծ է, իսկ կորպուսը արդեն ալյումինից է: iPod nano աշխատանքի ժամանակը 24 ժամ է երաժշտության վերարտադրման ռեժիմում եւ մինչեւ 5 ժամ տեսահոլովակի դիտման ռեժիմում:

Ինչպես նշված էր շնորհանդեսում, թարմացված արտադրանքի գները չեն տարբերվի հին մոդելների գներից: Այս տեղեկատվությունը PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեց Հայաստանում Apple-ի ներկայացուցչության տնօրեն Էռնեստ Մարդոյանը: Նա նշեց, որ սա Apple-ի պաշտոնական գնային քաղաքությունն է, որի շնորհիվ արտադրանքի մոդելային շարքի թարմացման ժամանակ գները մնում են անփոփոխ: Տնօրենը նաեւ հաղորդեց, որ հայկական գնորդի մոտ վերջին ժամանակներում ժողովրդականություն է վայելում հենց iPod nano մոդելը, իսկ ավելի վաղ դա iPdd touch-ն էր:

Պատասխանելով այն հարցին` թե երբ հնարավոր կդառնա Հայաստանում ձեռքբերել այն, Մադոյանը պատասխանեց, որ մոդելային շարքի նորույթները 7-10 օրից հասանելի կդառնան հասարակությանը: