AM
10 September 2009 - 16:33 AMT

Երեւանի կոնյակի գործարանն, անկախ ճգնաժամից, ակտիվ սոցիալական քաղաքականություն է վարում

2008-2009թթ. ֆինանսական տարում Երեւանի կոնյակի գործարանում կրճատումներ չեն եղել, Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: «Անկախ ճգնաժամից, մենք կրճատումներ չենք ունեցել, մեր աշխատակիցների թիվը ավելացել է 2-ով, ավելին, գրանցվել է աշխատավարձի որոշակի աճ»,-ասել է նա:

Այս առնչությամբ նա հավելել է, որ ԵԿԳ-ն շարունակում է ապահովել իր աշխատակիցների ամբողջական սոցիալական փաթեթը` ներառյալ առողջության, կյանքի ու դժբախտ պատահարներից ապահովագրումը:

Գրիգորյանը հաղորդել է նաեւ, որ ամենահայտնի միջազգային ընկերություններից մեկի անցկացրած աուդիտի արդյունքում ԵԿԳ-ն ստացել է Շրջակա միջավայրի կառավարման համակարգի ISO 14001 եւ Մարդու առողջության ու անվտանգության համապատասխանության OHSAS 18001 հավաստագրեր: