Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը Հայաստանի ռազմավարության ճկունության բաղադրիչներից մեկն է, անկախ հայ-թուրքական սահմանի բացումից, գտնում է ՀՀ արդյունաբերողների ու ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Ըստ նրա, երկաթուղու շինարարությունը թույլ կտա Հայաստանին ելք ունենալ դեպի Պարսից ծոց եւ Միջին Ասիա արդեն Իրանի տարածքով: Այս առնչությամբ Ղազարյանն ասել է, որ սահմանի փակ լինելու պատճառով երկաթուղու դերը բարձրանում է:
Ինչպես ասել է Ղազարյանը, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը մշակվել էր դեռեւս ԽՍՀՄ-ի օրոք, եւ ճանապարհը պետք է պատրաստ լինել 10 տարի առաջ Վարդենիս-Ջերմուկ-Ջուլֆա երթուղով, սակայն ԽՍՀՄ-ը փլուզվեց եւ նախագիծը չիրականացվեց: