AM
11 September 2009 - 12:58 AMT

Silicon Power-ի նորագույն հիշողության քարտը Հայաստանում կհայտնվի 20 օրից

Silicon Power ընկերությունը պատրաստվում է թողարկել Compact Flash արագընթաց հիշողության քարտը, որը նախատեսված է հայելային տեսախցիկներով պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատներում կիրառության համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել «Ras computers» ընկերության գործադիր տնօրեն, ՀՀ-ում Silicon Power ընկերության ներկայացուցիչ Արամ Չոփուրյանը:

Հիշողության նոր քարտը կոչվում է 600 X, այն օգտագործում է հասանելիության 4-կանալային ռեժիմը, Turbo MLC տեխնոլգիան, Ultra DMA 6 ռեժիմը, որի արդյունքում սարքից կարդալու արագությունը կազմում է 90 Մբ/վ, իսկ ձայնագրման արագությունը` 80 Մբ/վ: Այս մոդելային շարքի առավելագույն ծավալը 32 Գբ է: Ընդ որում նորույթի քաշը ընդամենը 10 գրամ է: Այն կարող է գործել 0-70 աստիճան ջերմության տակ եւ ապահովել տվյալների ապահովությունը` -40 մինչեւ +85 աստիճանը:

Արամ Չոփուրյանն ասել է, որ նորույթը հայկական շուկայում կհայտնվի 20 օրից, գինը դեռեւս հայտնի չէ, քանի որ պաշտոնական հաղորդագրության մեջ գնի մասին տեղեկություն չկար: