Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովի փոխնախագահ Վազգեն Կարախանյանի նախագահությամբ, քննարկվեց 2009 թվականի հուլիսի 15-ին ստորագրված ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագրի (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Նրա խոսքով` համաձայնագիրը օժանդակելու է Հայաստանի Հանրապետությանը, ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմացնելու համար: Համաձայնագրով նախատեսվում է տրամադրել 51.378.000 հատուկ փոխառության իրավունքներին համարժեք գումարի վարկ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: