Համաշխարհային Բանկի Գործադիր խորհուրդը անխօրեին հաստատեց $30 000 Հայաստանի ոռոգման համակարգերի վերանորոգման համար, այս մասին հաղորդեց Համաշխարհային Բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Նրա խոսքերով ծրագիրը կիրականացվի շնորհիվ վարկային միջոցների, որոնք տրամադրվել են վերակառուցման եւ զարգացման Համաշխարհային Բանկի կողմից: Վարուդակիսը նաեւ հավելեց, որ վարկային միջոցները կտրամադրվեն 27 տարի ժամկետով` 5 տարվա արտոնյալ ժակետով Libor + 0.75 դդրույքով, միեւնույն ժամանակ նշելով, որ Libor-ը կարող է փոխվել:
«Ծրագիրը հետապնդում է երկու նպատակ. վերականգնել Արմավիրի եւ Թալինի 2 ջրատար խողովակաշարեր, եւ ստեղծել աշխատատեղեր գյուղական համայնքներում», -ասաց նա: Վարուդակիսը նշեց, որ շնորհիվ այս ծրագրի շուրջ 84կմ կվերականգնվի, ինչը թույլ կտա կրճատել շուրջ 70 000խմ ջուր եւ թույլ կտա վերականգնել տարածքների մշակումը, որոնք զբաղեցնում են 7 300հա: Բացի այդ, նրա խոսքերով, այս ծրագիրը հնարավորություն կտա ֆերմերներին նախապատվությունը տալ ավելի բարձր կուլտուրային դասվող բույսեր բուծմանը:
Մագիստրալային ջրատարների վերականգման ծրագիրը ՀԲ Երեւանյան գրասենյակի ղեկավարի խոսքերով կիրականացվի շատ կարճ ժամկետներում: «Աշխատանքները կսկսվեն նոյեմբերին եւ կավարտվեն 2011թ.-ի հունիսին, իսկ ջրատարների վերականգնման հիմնական աշխատանքները կիրականացվեն ձմռանը, երբ դրանցում ջուր չի լինի», – ասաց նա: Վարուդակիսը նշեց համաշխարհային ճգնաժամի պայմաններում ծրագրի կարեւորության մասին, քանի որ դրա իրականացման գործընթացում կներգրավվեն 9 000 աշխատողներ, իսկ որպես սպառողներ հանդես կգան 39 000 մարդ 73 համայնքներից: