Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի ավարտին Յարոսլավլուն: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել ՌԴ ԱՊՀ-ի, արտերկրում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության գծով (Ռուսհամագործակցություն) դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուհամեդշինը: Նրա խոսքերով, նիստում կքննարկվեն ընթացիկ հարցեր, որից հետո կընդունվեն համապատասխան որոշումներ: