ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների «առանց փոխկապների» հանդիպումն անցնում է Աղվերանում: Այս անգամ քննարկման առանցքային թեման կլինի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը կրթության ոլորտում:
Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին, Synopsys-Հայաստան ընկերությունն այսօր կայանալիք միջոցառման շրջանակներում հայ հանրությանը կներկայացնի միկրոէլեկտրոնիկայի ուսումնասիրման ոլորտի իր կրթական ծրագիրը:
ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների «առանց փոխկապների» հանդիպումները տեղի են ունենում տարին մի քանի անգամ` Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ, ՏՏ ոլորտի առավել ակտուալ հարցերը քննարկելու, համատեղ նախագծեր մշակելու, եւ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարությանը առաջարկություններ ներկայացնելու նպատակով: