AM
14 September 2009 - 12:47 AMT

«Synopsys Հայաստան» ընկերությունը ներկայացրել է նոր կրթական ծրագրեր

«Synopsys Հայաստան» ներկայացուցիչները ՏՏ ոլորտի ընկերությունների «առանց փոխկապերի» ֆորումի շրջանակներում, որը անցավ Աղվերան քաղաքում, ներկայացրեցին իրենց ՏՏ ոլորտի նեղ մասնագիտական ուսումնական ծրագրերը: Մասնավորապես, ներկայացվեցին ֆիզիկայի կիսահաղորդիչների եւ միկրոէլեկտրոնիկայի նոր ուսումնական ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ: Այդ մասնագիտության ուսումնասիրությունը մատչելի կլինի ՀՊՃՀ ուսանողներին ուսուցման առաջին տարվանից, որից հետո նրանք կկարողանան սովորել «Synopsys Հայաստան» ընկերության մագիստրատուրայում:

«Synopsys Հայաստան» ընկերությունը համագործակցում է Հայաստանի մի շարք բուհերի հետ ՏՏ ոլորտի մասնագետներ պատրաստելու համար, այդ թվում նաեւ ՀՊՃՀ-ի, ԵՊՀ-ի, Ռուս-Հայկական սլավոնական համալսարանի եւ Մոսկվայի էլեկտրո- տեխնիկական ինստիտուտի հետ:

Synopsys ընկերությունը միկրոէլեկտրոնիկայի համակարգերի եւ միկրոսխեմաների նախագծման ու արտադրման համաշխարհային առաջատարներից է, որն ունի իր ներկայացուցչությունները աշխարհի 60 երկրներում:

Իր կրթական ծրագրերը ընկերությունը սկսել է 1986 թ-ից:

Synopsys-ը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2004 թ-ից` երբ ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ճյուղ հայտարարեց Հայաստանում: