AM
15 September 2009 - 12:21 AMT

ԱՊՀ գլխավոր ֆինանսիստները կհավաքվեն Մոսկվայում

Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության երրորդ նիստը, որին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հաղորդում է Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Սեպտեմբերի 15-ին կայանալիքնիստում մասնակիցները կքննարկեն ԱՊՀ երկրների կառավարությունների դիրքորոշումները միջազգային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Նիստի ընթացքում կհստակեցվի այն միասնական դիրքորոշումը, որով ԱՊՀ երկրները հանդես կգան սեպտեմբերի 24-25-ը ԱՄՆ Պիտսբուրգ քաղաքում (ԱՄՆ) կայանալիք «G-20»-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովում: