Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում հաստատել է Հայաստանի տեսչական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքերով, հայեցակարգը հիմնականում ուղղված է քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը: «Հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ տեսուչներն անտեղի ստուգումներ են անցկացնում, պատշաճ չեն վերաբերվում, շատ կոշտ պատժամիջոցներ են կիրառում` խոշոր գումարի տուգանքներ, միեւնույն ստուգումները կրկնվում են տարբեր գերատեսչությունների կողմից: Այդ հայեցակարգի իրականացումը թույլ կտա լուծել գոյություն ունեցող խնդիրները», – նշել է Երիցյանը:
Ինչպես նշել է նախարարը, հայեցակարգի արդյունավետ իրականացման համար Հայաստանի կառավարությանն առընթեր կստեղծվի Համակարգման խորհուրդ, իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում` տեխնիկական աջակցության: