Երեւանում արդեն յոթերորդ անգամ անցկացվում է ուսուցիչների մրցույթ հետեւյալ առարկաներից` հայ ժողովրդի պատմություն, հայ եկեղեցու պատմություն, հայոց լեզու եւ գրականություն: Մրցույթը կազմակերպվել է Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության եւ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի բարձր հովանու ներքո:
Մրցույթն անցկացվում է փուլառ փուլ եւ տեստային աշխատանքների միջոցով: Այս տարի մրցույթին մասնակցում են 45 ուսուցիչներ, որոնցից 4-ը Երեւանից են, իսկ մնացածը` Հայաստանի մարզերից:
Յուրաքանչյուր առարկայից երեք մրցանակային տեղ է լինելու: Առաջին տեղին կարող է հավակնել մեկ հոգի, երկրորդին` երկու եւ երրորդին` երեք հոգի:
«Մրցույթն ավանդական է դարձել: Նպատակն է` նպաստել հայագիտության զարգացմանը»,- նշել է Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթական հարցերի վարչության առաջատար մասնագետ, ծրագրի համակարգող Նարինե Մնացականյանը:
Մրցանակաբաշխությունը կկայանա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: «Լավագույն ուսուցիչ» անվանակարգում մրվանակները կհանձնի մենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը: