AM
17 September 2009 - 14:32 AMT

Տիգրան Սարգսյան. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ» գործունեությունը կնպաստի ՀՀ արժեթղթերի շուկայի զարգացմանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 17-ինմասնակցել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ» նորակառույց շենքի պաշտոնական բացման արարողությանը, հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը:

Խոսելով բանկիգործունեության մասին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է, որ բանկն արագ տեմպերով զարգացող կառույց է: Նա հույս է հայտնել, որ դրա հետագա զարգացումը կնպաստի բանկային համակարգում մրցակցության ավելացմանն ու խորացմանը:

ՀՀ կառավարությանղեկավարն անդրադառնալով բանկային ոլորտի խնդիրներին, նշել է, որ բանկերին պետք է ուղղորդել, որպեսզի Հայաստանում վարկավորման ծավալները կտրուկ բարձրացնեն:

Նա նշել էնաեւ, որ այս շենքի բացումը հնարավորությունների ավելացում է «Արմսվիսբանկի» համար` նոր հաճախորդներ ներգրավելու, նոր ծառայություններ մատուցելու առումով:

Կարեւորելով բանկի առաքելությունը ՀՀ վարչապետը ասել է. «Արմսվիսբանկը» հանդես եկավ բավականին հետաքրքիր առաջարկություններով, որոնց մի մասն արդեն իսկ Կենտրոնական բանկն իրականացրել է. այն է` ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որն առեւտրային բանկերին հնարավորություն է տալու նաեւ ներդրումային գործունեություն ծավալել: Դա մեր տնտեսական բարեփոխումների առանցքային կետերից է` նպաստել արժեթղթերի շուկայի զարգացմանը, եւ օգտվել առիթից, որ Հայաստանում է «Omx-Nasdaq» ընկերությունը»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նոր աշխատանքային պայմանները կնպաստեն բանկի գործունեության ակտիվացմանը:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԲԱՆԿԻ» շենքի բացման արարողությանը ներկա էր նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը: