AM
17 September 2009 - 15:58 AMT

Եվգենի Կասպերսկի. Աշխարհում կիբերհանցավորության մակարդակը շարունակում է աճել

«Աշխարհում համակարգչային հանցավորության մակարդակը շարունակում է աճել», – այդպիսի կարծիք PanARMENIAN.Net -ին տված հարցազրույցում հայտնել է աշխարհում խոշորագույն հակավիրուսային ընկերություններից մեկի` «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության սեփականատեր Եվգենի Կասպերսկին:

Մասնավորապես, նա նշել է, որ ճգնաժամի հետ կապված գնալով ավելի շատ ծառայություններ են տեղափոխվում վիրտուալ ոլորտ, եւ, համապատասխանաբար, ավելի մեծ գումարներ: Իսկ այնտեղ, որտեղ ավելի շատ փող կա, շատ են նաեւ նրանք, ովքեր կփորձեն դրանք գողանալ: «Այժմ շահադիտական նպատակներով «կոտրում են» ոչ միայն համակարգիչները, այլեւ սմարթֆոնները, բանկոմատները, այն ամենը, ինչն իրենից համակարգիչ է ներկայացնում», – նշել է Կասպերսկին:

Այդ առնչությամբ, հակավիրուսային ընկերության ղեկավարը նշել է, որ համակարգչային պաշտպանության միջոցների անհրաժեշտությունը միայն կաճի: «Ուստի նույնիսկ այժմ, ճգնաժամի պայմաններում, մեզ մոտ հակավիրուսային արդյունաբերությունում ամեն ինչ լավ է», – հայտարարել է Եվգենի Կասպերսկին: