Հայաստանի տարածքում գործող երկրորդ բջջային օպերատոր Վիվասել-ՄՏՍ-ը հաղորդում է, որ սեպտեմբերի 18-ից ընկերության բաժանորդները, կանխավճարային եւ հետվճարային, հնարավորություն կունենան օգտվել ծառայությունների միասնական ցանկից:
Այժմ հավաքելով *130# հեռախոսի էկրանին կհայտնվի այն ծառայությունների ցանկը, որից կարող է օգտվել տվյալ բաժանորդը: Բաժանորդին մնում է միայն ընտրել անհրաժեշտ ծառայությունը եւ հետեւել հրահանգներին:
Այս ծառայության շնորհիվ այլեւս անհրաժեշտ չի լինի մտապահել ծառայությունների կոդերը, հաղորդվում է Վիվասել-ՄՏՍ ընկերության կայքէջում: