AM
18 September 2009 - 17:29 AMT

Հայաստանում կբացվի Բելառուսի Առեւտրի տունը

Հայաստանում նախատեսվում է բացել Բելարուսի Առեւտրի տուն, սեպտեմբերի 18-ին Մինսկում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Բելառուսում Հայաստանի դեսպսն Օլեգ Եսայանը: Դեսպանի խոսքերով, այդ հարցը կողմերը ակտիվ քննարկում են: Բելառուսի Առեւտրի տան բացումը կնպաստի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճին, ընդգծեց դիվանագետը:

Եսայանը նշեց, որ չնայած համաշխարհային ճգնաժամի ազդեցությանը, երկու երկրների միջեւ դիտվում է ապրանքաշրջանառության դրական ընթացք: «Մենք կարող ենք հաստատել, որ 2008թ. սեպտեմբերից մինչեւ 2009թ. հոկտեմբեր ամիսը ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ աճեց 20% եւ կազմեց մոտ 30 մլն. դոլար, իսկ 2009թ-ի առաջին եռամսյակում այն աճեց 23%-ով», ասաց դեսպանը: Նա նշեց նաեւ, որ ապրանքաշրջանառության ավելի քան 80%-ը կազմում են բելառուսական ապրանքները:

Սակայն ապրանքաշրջանառության ներկա ծավալը չի համապատասխանում երկու երկրների իրական կարողությանը: Եսայանի կարծիքով, երկկողմ նախագծերի իրականացումը կարող է նշանակալիորեն նպաստել փոխադարձ առեւտրի ծավալների աճին: «Կարեւորն այն է, որ շատ ձեռնարկություններ հասկանում են, որ եւ այդպիսի հեռավորության վրա կարելի է արդյունավետ համագործակցել»,-նշեց նա, հաղորդում է ԲելաՊԱՆ-ը:

Բելառուսում ստեղծվել եւ հաջողակ աշխատում են հինգ համատեղ ձեռնարկություններ, քննարկվում է Հայաստանում բելառուսական տեխնիկայի նոր հավաքման եւ դրանց համար պահեստամասերի արտադրամասերի ստեղծման հարցը: