Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը նվեր` նոութբուք է հանձնել 2009թ. իր 500-հազարերորդ ուղեւորին, հաղորդում է ընկերությասն մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, նվերը հանձնվել է ընթացիկ տարվա հուլիսի 15-ին Երեւան-Հռոմ-Երեւան չվերթով մեկնած Անի Աֆյանին:
«Ինչպես եւ խոստացել էինք, մեր ընկերության միլիոներորդ ուղեւորը նվեր կստանա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելույանը: 2008թ. «Արմավիան» շուրջ 647 հազար ուղեւոր էր տեղափոխել:
Բելույանը նշել է, որ այս տարի ուղեւորների թվի աճը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 11 տոկոս: «Հնարավոր է, որ տարվա վերջում մենք տեղափոխենք նաեւ մեր 700-հազարերորդ ուղեւորին: Փոխադրումների ծավալն աճում է, այդ թվում նոր չվերթերի շնորհիվ: 2010թ. մենք կարող ենք նոր ուղղություններ եւս բացել»,-ասել է Բելույանը:
Նա հիշեցրել է, որ 2009թ. դեկտեմբերին «Արմավիան» կստանա Սու-100 Suberjet ինքնաթիռը, իսկ 10 օրից` CRJ-200, իսկ հաջորդ տարվա սկզբին` եւս մեկ Suberjet: