AM
22 September 2009 - 13:53 AMT

Beeline-ը շուտով կկրկնապատկի 3G ցանցի ծածկույթը Հայաստանում

Երեւանում են գտնվում «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի (ապրանքանիշը Beeline) գլխավոր եւ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տորբախովը եւ Բորիս Նեմշիչը, որոնք այցելել են անցած շաբաթ Երեւանի Հյուսիսային պողոտայում բացված Beeline-ի վաճառքի ու սպասարկման նոր առաջտար գրասենյակ:

Լրագրողների հետ զրույցում «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Բորիս Նեմշիչը նշել է, որ Beeline ընկերությունը կարող է հեռահաղորդակցային ծառայությունների տրամադրման լավագույն որակ ապահովել: «Beeline-ը մտադիր է առաջիկա 3-4 ամիսներին ավելի շատ ներդրումներ անել, քան ամբողջ 2009 թվականի ընթացքում»,-ասել է Նեմշիչը:

Բացի այդ, ըստ նրա, ընկերությունն առաջիկայում մտադիր է կրկնապատկել 3G ցանցի ծածկույթը Հայաստանում: