«ՎիմպելԿոմ» ԲԲԸ (առեւտրային ապրանքանիշը Beeline) գլխավոր եւ գործադիր տնօրեններ Ալեքսանդր Տորբախովը եւ Բորիս Նեմշիչը այցելեցին անցյալ շաբաթ Հյուսիսային պողոտայում բացված Beeline ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակ:
Իր ողջույնի խոսքում «ՎիմպելԿոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տորբախովը նշեց, որ «Beeline»-ի համար սկզբունքորեն կարեւոր է նվաճել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի մեծագույն մասը` առաջին հերթին ինտերնետի շուկան:
Ալեքսանդր Տորբախովը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստնաի ղեկավարությունը կաջակցի իրենց ընկերությանը` նշելով, որ ընկերությունը Հայաստանի տարածքում
ներկայացնում է ռուսական բիզնեսը: «Մենք հուսով ենք, որ մեզ` որպես Ռուսաստանից ռազմավարական ներդրողի, կցուցաբերվի մաքսիմալ աջակցություն մեր
գործողություններում», – ասաց Տորբախովը:
Իր հերթին Բորիս Նեմշիչը խոստացավ զարգացնել հեռահաղորդակցության հայաստանյան շուկան` հասցնելով այն լավագույն վիճակի: