«Երեւան ջուր»ընկերությունը բացում է հաճախորդների սպասարկման առաջին կենտրոնը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, առաջին կենտրոնի բացումը կկայանա չորեքշաբթի օրը մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պասարկման որակի բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի մայրաքաղաքի ողջ տարածքի համար սպասարկման հինգ կենտրոններ բացել: