2009թ. սեպտեմբերի 21-ին Sukhoi Superjet 100 N95003 ինքնաթիռը վայէջք կատարեց Ժուկովսկ ք. «Ռամենսկու» օդակայանի թռիչքուղու վրա, որտեղ «Քաղաքացիական Սուխոյի ինքնաթիռների» ընկերության Թռիչքափորձարկման համալիրում կշարունակի հավաստագրված թռիչքային փորձարկումների ծրագրի իրականացումը:
Բարձր լեռնային պայմաններում փորձարկումների ծրագիրը իրականացվում էր Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում, որը գտնվում է լեռնային վայրում 5000 ֆուտ բարձրության վրա (1524մ.): Այն կառուցվել է 1961 թ-ին, 2007 թ-ին նորացվել է, որից հետո ստացել ICAO առաջին կարգի հավաստագիրը: Օդանավակայանի առանձնահատկությունը նրանում է, որ այն բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, այդ պատճառով թռիչքը եւ վայրէջքը հնարավոր է միայն հարավային կողմից: Թռիչքուղու երկարությունը` 3220 մետր է, իսկ լայնությունը` 45 մ.:
Փորձարարական թռիչքներն ապացուցեցին թռիչքավայէջքային բնութագրերը եւ ցուցադրեցին բարձր լեռնային պայմաններում հավաստագրման ենթակա ինքնաթիռի համակարգերի համապատասխանությունը: Այդ թռիչքների կատարումները կապահովվեն ինքնաթիռների անվտանք շահագործումն օդանավակայաններից, որոնք գտնվում են 3300 մետր բարձրության վրա: Հաղորդում է «ԳՍՍ» ընկերության մամլո ծառայությունը:
Հավաստագրման ծրագիրը SSJ100 SN 95003 ինքնաթիռներով կատարեց ԳՍՍ ՓԲԸ անձնակազմը` ավագ փորձարկող օդաչու Ալեքսանդր Յաբլոնցեվի, փորձարկող օդաչու Վադիմ Շիրոկիխի կազմով` ԱՌ ՄԱԿ-ի փորձարկող օդաչու Միքայել Տորոխովի մասնակցությամբ, հաղորդում է CNews-ը: