AM
23 September 2009 - 09:08 AMT

Հայաստանի կառավարությունը Լոռու մարզին 40 մլն դրամ է հատկացրել ճանապարհների վերանորոգման համար

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում որոշում է կայացրել Լոռու մարզին 40 մլն դրամի չափով գումար հատկացնելու մասին` առատ տեղումների պատճառով մարզի ճանապարհներին հասցված վնասի վերանորոգման նպատակով:

Ինչպես հաղորդել է Հայաստանի փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը , նշված գումարը կուղղորդվի առաջնային խնդիրների լուծմանը, մասնավորապես. հորդառատ անձրեւների արդյունքում մարզի ճանապարհներին հսկայական փոսեր են գոյացել, որոնք խոչընդոտում են տրանսպորտի երթեւեկությանը:

Այդ առնչությամբ, Գեւորգյանը նաեւ ավելացրել է, որ մասնագետները վատ եղանակի պատճառած ողջ վնասը գնահատում են 160 մլն դրամ: