«Իմ համոզմամբ, ժողովուրդը պետք է հեղափոխության իրավունք ունենա, որը պետք է ամրագրվի երկրի Սահմանադրության մեջ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին նշել է «Ժողովրդա-Դեմոկրատական Միության» (ԺԴՄ) ակնառու գործիչներից մեկը` Արտավազդ Վարդանյանը:
Նա նաեւ ընդգծել է, որ այդ իրավունքից ժողովուրդը կարող է օգտվել միայն այն դեպքերում, երբ ընկճվում է ազգային արժանապատվությունը, երբ նախագահը ժողովրդի համար անընդունելի տարածքային որոշումների է գնում եւ, վերջապես, երբ խախտվում է ժողովրդի ընտրական իրավունքը:
Ինչ վերաբերում է ներկայումս հեղափոխության անհրաժեշտությանը, Վարդանյանը նշել է, որ հեղափոխության անհրաժեշտությունը միշտ էլ զգացվում է, երբ իրադրությունը հասունացել է, եւ ժողովուրդը պատրաստ է դրան:






