Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Հուշագրով նախատեսվում է Հանձնաժողովին GTZ-ի աջակցությունը մի քանի ուղղություններով. մրցակցության օրենքի որոշ դրույթների բարեփոխման առաջարկներ, որոնք կնպաստեն հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանը (հանդուրժողականության ծրագիր), ստուգումների իրավասության ընդլայնմանը, միջազգային փորձագետի խորհրդատվություն բարդ – խոցելի գործերի վարման ընթացքում, մրցակցության քաղաքականության վերաբերյալ Վարչական դատարանի դատավորների ուսուցում (վերապատրաստում), Հայաստանում մրցակցության քաղաքականության մասին տեղեկացվածության բարձրացում, Հանձնաժողովի – Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նա- Կենտրոնական բանկի միջ- համագործակցության` Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցում: Այդ մասին հաղորդում է հանձնաժողովի լրատվական ծառայությունը: