ՀՀ կառավարության կողմից առաջարկված «Համակարգիչ բոլորի համար» նախագծի աշխատանքի երկու օրվա ընթացքում, համակարգիչ ձեռք բերելու համար դիմել է 70 մարդ, որոնցից 25-ը բանկի կողմից արժանացել են հավանության եւ ստացել են համակարգիչներ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Unikomp ընկերության տնօրեն Արմեն Բալդարյանը: Նա նաեւ նշել է, որ կառավարության կողմից առաջարկված նախագիծն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF)հիմնադրամի, Hewlett-Packard (HP), Unicomp, Microsoft կազմակերպությունների, ինչպես նաեւ ACBA-Credit Agricole բանկի աջակցությամբ:
Ընկերության տնօրենը նշել է, որ բնակչությանն առաջարկվող համակարգիչների ցանկը տվյալ ծրագրի շրջանակներում, կազմվելած էր համաձայն բնակչության շրջանում անցկացված հարցման` այն առնչությամբ, թե որ համակարգիչն է գերադասելի նրանց համար: Ելնելով դրանից` պատրաստվել էր համակարգիչների ցանկ` բածանված երեք խմբի: Առաջինը`գրասենյակային փոքր հզորությամբ նոթբուքեր, երկրորդը` միջին հզորության եւ երրորդը` հզոր ստացիոնար համակարգիչներ, որոնք նախատեսված են գրաֆիկայի մշակման ռեսուրսատար խնդիրներ լուծելու համար եւ այլն:
Ընկերության ղեկավարը նշել է, որ նախագիծը կիրականացվի մինչեւ 2012 թ-ը, եւ մինչ այդ ժամանակ Հայաստանի բնակչության համակարգչայնացումը նախատեսվում է հասցնել 30%-ից մինչեւ 50%, իսկ համակարգիչների վաճառքի ծավալները բարձրացնել տարեկան մինչեւ 15 հազարի:
Այդ նախագծի շրջանակներում արտոնյալ պայմանները նախատեսում են 0% կանխավճար, 0% միջնորդավճար եւ երկու տարվա ընթացքում մարման ժամկետ: Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ http://computerforall.am/ կայքից: