AM
25 September 2009 - 16:51 AMT

ԱրմենԹելը պատրաստվում է հետագայում եւս մնալ առաջատրը ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտում

ԱրմենԹելը պատրաստվում է հետագայում եւս մնալ առաջատրը Հայաստանի տարածքում լայնաշերտ ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտում: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «ԱրմենԹել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ընկերության ղեկավարը մասնավորապես նշեց, որ Հայաստանում մեծածախ ինտերնետի մատուցման դաշտում այնպիսի խաղացողների ի հայտ գալու կապակցությամբ, ինչպիսիք են GNC ALFA-ն, որն իր սեփական օպտիկա-մանրաթելային գծուղին է անցկացնում Վրաստանից` ինտերնետ ծառայությունների մատուցման գները
հանրապետությունում կիջնեն:

Ամփոփելով ասածը` «Արմենթել» ընկերության տնօրենը նշեց. «Մենք հեռու չենք մնա այս գործընթացից, մենք նույնպես հետաքրքրված ենք նրանում, որ հնարավորինս շատ ինտերնետ վաճառենք»: