AM
26 September 2009 - 09:10 AMT

«Synopsys Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը դասախոսություններով հանդես կգա Երեւանում

Հայաստանում ավանդական դարձած Synopsys-ի շաբաթում, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը, «Synopsys Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը սեպտեմբերի 28-ին հանդես կգա «Կիսահաղորդիչների գլոբալ արդյունաբերությունը» թեմայով զեկույցով, իսկ հոկտեմբերի 2-ին ելույթ կունենա CSIT-2009 Միջազգային գիտաժողովում, ինչպես նաեւ DigiTec Expo 2009 ամենամյա հինգերորդ համաժողովում:

Բացի այդ, Ռիչ Գոլդմանը հոկտեմբերի 2-ին «Մասնավոր ձեռներեցությունն ու կրթությունը համալսարաններում» դասախոսություն կկարդա ԵՊՀ 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net- թղթակցին է հաղորդել «Synopsys Արմենիա» ընկերության մամլո քարտուղար Գայանե Մարկոսյանը: