AM
26 September 2009 - 13:14 AMT

Երեւանյան ՋԷԿ նոր էներգաբլոկը կբարձրացնի Հայաստանի էներգոհամակարգի հուսալիությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի ջերմաէլեկտրակայան եւ ծանոթացել ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության ընթացքին: Նոր էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2008թ. հուլիսի 30-ին եւ նախատեսվում է ավարտել 2010թվականի ապրիլին:

Էներգաբլոկի շահագործումը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի էներգահամակարգի հուսալիությունը, օպտիմալացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերը, ինչի շնորհիվ կկրճատվի Էլեկտրաէներգիայի կորուստը էլցանցերում: