AM
28 September 2009 - 14:53 AMT

Synopsys-ի դասընթացներն անցած ուսանողներին հանձնվել են դիպլոմներ ու հավաստագրեր

Այսօր Երեւանում տեղի ունեցավ դիպլոմների ու հավաստագրերի հանդիսավոր հանձնումը Synopsys-ի դասընթացներն անցած հայկական բուհերի ուսանողներին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Synopsys-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանը, «Synopsys Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը, «Synopsys Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանը, ինչպես նաեւ հայկական բուհերի ներկայացուցիչներ:

Մասնավորապես, իր ողջույնի խոսքում, ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը հետագա հաջողություն է մաղթել շրջանավարտներին ու հույս է հայտնել, որ նրանցից շատերը աշխատանքի կանցնեն ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում:

Իր հերթին Չի-Ֆուն Չանը նշել է.«Մեր շրջանավարտները հնարավորություն ունեն խոստումնալից կարիերա անել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, եւ մենք շնորհավորում ենք նրանց այդ ձեռքբերման առթիվ: