Հայաստանի տարածքում երկրորդ բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարում է, որ այսուհետ «ՄՏՍ Կոնեկտ» E156G մոդեմը կառաջարկվի նոր` առավել մատչելի գնով: Նախկին 30000-ի փոխարեն, այժմ այն արժե ընդամենը 20000 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Մոդեմը կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունը: